National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
14.05.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05
06 07 08 09 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30 31
 
09.10.2014
ԵԽ Մարդու իրավունքների հանձնակատարը հանդիպել է ԱԺ խմբակցությունների պատգամավորներին
1 / 1

ՀՀ ԱԺ խմբակցությունների ներկայացուցիչները հոկտեմբերի 9-ին հանդիպել են ԵԽ Մարդու իրավունքների հանձնակատար Նիլս Մուիժնիկսի գլխավորած պատվիրակությանը:

Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել արդարադատության հարցերին, կանանց իրավունքներին եւ գենդերային հավասարությանը:

Մուիժնիկսը տեղեկացրել է, որ եվրոպական երկրներում կանանց 22 տոկոսը ենթարկվում է տարատեսակ բռնության: Անդրադառնալով արդարադատության ոլորտում առկա խնդիրներին` Մարդու իրավունքների հանձնակատարը նշել է, որ բարեփոխվել է ՀՀ Քրեական դատավարության օրենսգիրքը, քայլեր են կատարվում նաեւ սահմանադրական բարեփոխումների ուղղությամբ: Նա հատկապես կարեւորել է դատական համակարգի անկախության մեծացումը: Նա մասնավորապես անդրադարձել է անչափահասների արդարադատության խնդրին: Նիլս Մուիժնիկսը այդ ոլորտում օրենսդրական փոփոխությունների անհրաժեշտություն է տեսնում:

Ողջունելով ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարի այցը Հայաստան՝ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը նշել է, որ ՀՀ ընտրական օրենսգրքում բավականին բացեր կան, սակայն դրանք լրացնելու ուղղությամբ ծավալուն աշխատանքներ են իրականացվել, որոնք շարունակական են:

ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը նշել է, որ Հայաստանում մեծ թիվ են կազմում կանանց նկատմամբ ֆիզիկական, հոգեկան եւ բարոյական բնույթի բռնությունները : Նա նշել է, որ հայ կանայք քիչ են բարձրաձայնում նմանատիպ խնդիրների մասին: Դրա պատճառը վախն է կամ հասարակության վերաբերմունքը, քանի որ մարդիկ շատ ագրեսիվ են վերաբերվում նման կանանց:

ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը նշել է, որ իր կուսակից ընկերները եւս ինքնանպատակ եւ ձեւական փոփոխությունների կողմնակից չեն: Իրենք չեն կիսում այն կարծիքը, թե Սահմանադրական փոփոխություններն ինքնին նպաստում են իշխանությունների ձեւավորմանը:

ԱԺ ՀԱԿ խմբակցության քարտուղար Լեւոն Զուրաբյանը ԵԽ Մարդու իրավունքների հանձնակատար Նիլս Մուիժնիկսի հետ հանդիպման ժամանակ նշել է, որ կիսում է նրա մտահոգությունը` կապված անչափահասների? արդարադատության ոլորտում առկա խնդիրների կապակցությամբ, սակայն ցանկություն է հայտնել անդրադառնալու առավել հիմնարար իրավունքների, որոնք, ըստ նրա, խախտվում են Հայաստանում:

ԱԺ «Ժառանգություն» խմբակցության քարտուղար Թեւան Պողոսյանը թերահավատություն է հայտնել «Կանանց նկատմամբ եւ ընտանեկան բռնությունները կանխարգելող» կոնվենցիայի նկատմամբ` նշելով, որ այն ազդեցություն չի ունենում ընտանեկան բռնությունների կանխարգելման վրա: Նրա խոսքով` նույն վիճակը նաեւ դատական համակարգում է:

ԱԺ ՕԵԿ խմբակցության քարտուղար Մհեր Շահգելդյանն էլ վստահեցրել է, որ սահմանադրական բարեփոխումների հրատապության հարց չեն տեսնում: Փոխարենն առաջարկել է ուշադրություն հրավիրել ՀՀ ընտրական օրենսգրքի բարեփոխմանը:





ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am